Խոշոր հրդեհ Ստեփանավան քաղաքի շենքերից մեկում, տարհանվել է 27 բնակիչ          Տեսանյութ.Վարորդն իրավունք չունի պահանջել՝ վճարել, իրավունք չունի նաև ձեզ իջեցնել ավտոբուսից       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 8-ի համար    

24 հուլ 2024 15:16

ՌԴ Պետդուման օրինախախտ միգրանտներին արտաքսելու մասին օրենք է ընդունել

ՌԴ Պետդուման օրինախախտ միգրանտներին արտաքսելու մասին օրենք է ընդունելՌԴ Պետական դուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որի համաձայն՝ ուժեղացված վերահսկողությամբ անօրինական միգրանտների արտաքսման նոր ռեժիմ կսահմանվի։

Օրինագծի համաձայն՝ ՌԴ-ում գտնվելու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացին կհամարվի արտաքսման ռեժիմում գտնվող այն օրվանից, երբ նրա մասին տեղեկությունները մուտքագրվեն վերստուգվող անձանց ռեեստրում։ Այդ ռեգիստրից հեռացնելուց հետո ռեժիմի գործողությունը դադարում է։ Նոր ռեժիմի կիրառման կարգը կսահմանի ՆԳՆ-ն։

Օտարերկրացին, որի նկատմամբ կիրառվում է արտաքսման ռեժիմը, իրավունք ունի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններից խնդրանքով ստանալ տեղեկություններ, որոնք պարունակում են արտաքսման ռեժիմի կիրառման հիմքեր, ծանոթանալ ընդունված որոշումներին և բողոքարկել դրանք:

Ինչպես հետևում է փոփոխություններից, օտարերկրացիներին թույլ կտան սահմանով անցնել իրենց քաղաքացիության երկիր, այդ թվում՝ գործողության ժամկետը լրացած անձնագրերով։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ միգրացիայի հարցերով աշխատանքային խումբը կդառնա մշտական գործող հանձնաժողով, այն կգլխավորի փոխխոսնակ Իրինա Յարովայան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր