Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102-րդ ռազմաբազա․ «Հրապարակ»          Եկեղեցու կանոնագիրքն էլ չի կարդացել, պնդումներ է անում, որոնք հակասում են Հայ առաքելական եկեղեցու ներկայիս կանոններին․ «Հրապարակ»       Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ»    

25 հուլ 2024 09:07

ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կանցկացնի. «Ժողովուրդ»

ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կանցկացնի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է օգոստոսին ստորագրահավաք անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն, Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարեւմտյան քաղաքական ուժերին եւ հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։

Փաստորեն, Փաշինյանից մերժում ստանալուց հետո` պրոարեւմտյան ուժերը որոշել են Հայաստանում ստեղծված հակառուսական մեծ ֆոնին դիվիդենտներ հավաքել հանրության շրջանում: Մտադիր են ստորագրահավաք սկսել, 50.000 ստորագրություն հավաքել եւ դա որպես հանրային պահանջ ներկայացնել խորհրդարանին, որպեսզի ԱԺ-ն ընդունի Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասով հանրաքվե անցկացնելու նախագիծը: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ով «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամ է, ArmLur.am-ին հայտնել է, որ օգոստոսի կեսերին մտադիր են ստորագրահավաքը սկսել, եւ քանի որ գործընթացն ունի ժամկետ՝ 45-60 օր, սեպտեմբերի վերջին նախատեսում են ավարտել այն: Հավաքված 50 հազար ստորագրությունը կներկայացնեն ԱԺ՝ իբրեւ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե ներկայացնելու նախագիծ-պահանջ: Ճիշտ՝ «Հայաքվեի» նախագծի օրինակով, որը իշխող ՔՊ-ի ջանքերով տապալվեց ԱԺ-ում նախորդ տարի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր