10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

26 հուլ 2024 16:53

Մարմնի վրայի խալերը՝ ըստ նրանց գտնվելու տեղի, կարող են շատ բան ասել մարդու մասին

Մարմնի վրայի խալերը՝ ըստ նրանց գտնվելու տեղի, կարող են շատ բան ասել մարդու մասինԻնչպես ձեռքի ափի գծերը, մատնեմատի երկարությունը և նույնիսկ ձեռքերի և ոտքերի ձևը, այնպես էլ մարմնի վրայի խալերը՝ ըստ նրանց գտնվելու տեղի, կարող են շատ բան ասել մարդու մասին: Նույնիսկ ենթադրվում է, որ խալերը պարունակում են կոդավորված տեղեկատվություն ապագայի մասին, ավելի ճիշտ նրանց գտնվելու հատվածը: 

1 Խալեր կզակի վրա և բերանի հատվածում
Բերանի հատվածում խալերը՝ բացարձակ գեղեցկության նշան է: Այսպիսի խալերով մարդիկ հավասարակշռված կյանք են վարում:

2 Խալեր ճակատին՝ աջ հատվածում
Ճակատագրով ձեզ վիճակված է բարեկեցություն, հաջողակություն և փառք:

3 Խալեր այտերի վրա
Դուք զգայուն անձնավորություն եք, եթե խալը աջ այտին է: Իսկ եթե ձախ այտին է, ապա դուք ավելի շուտ ինտրովերտ եք:

4 Խալ քթի վրա
Այսպիսի մարդիկ մի փոքր դյուրագրգիռ են և հաճախ սիրախաղեր են ունենում հակառակ սեռի հետ, բայց դա տեղի է ունենում այնքան ժամանակ, մինչ նրանք կգտնեն իրենց իսկական սերը:
 
5 Խալ կրծքի վրա
Մարդիկ, որոնք ունեն խալ կրծքի վրա, մի փոքր ծույլ են: Նրանք հավատում են, որ կյանքում պետք է վայելել լավագույնը:

6 Խալ աչքի սպիտակ մասում
Խալն աջ աչքում նշանակում է հեշտ վաստակվող փողեր, իսկ ձախում՝ գոռոզություն:

7 Խալ ուսի վրա
Ձեր բնությունով դուք պատասխանատու մարդ եք, ինչպես նաև դուք շատ իմաստուն եք:

8 Խալեր ձեռքի ափի մեջ
Այստեղ ամեն ինչ փողի մասին է խոսում: Աջ ափին խալը նշանակում է հարուստ կյանք, իսկ ձախինը՝ փողի հեշտ վատնում:

9 Խալեր ոտնաթաթերին
Դուք իսկական ճանապարհորդ եք: Դուք ծնվել եք, որպեսզի ուսումնասիրեք այս աշխարհը:

10 Խալ հոնքի տակ
Դուք ստեղծագործող անձնավորություն եք, օրհնված եք գեղեցկությամբ:

11 Խալ ականջի բլթակին
Այս խալերը խոսում են այն մասին, որ ձեր դիմացի անձնավորությունը սիրում է իր ընտանիքը և նրան կարելի է վստահել:

12 Խալ վզի վրա
Վզի վրայի նկատելի խալը լավ մարդ լինելու մասին է վկայում:

13 Խալեր ձեռքերի վրա
Ձեր ձեռքերի մեջ շատ ուժ կա: Դուք ճիշտ որոշումներ կայացնելու մասնագետ եք:

14 Խալեր մատների վրա
Մատների վրայի խալերը նշանակում են դժվարություններ կյանքի սկզբնական շրջանում, որոնք շուտով կհաղթահարեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր