Կիրանցում 7 հոգի հրաժարվել է փոխհատուցումից իսկ համաձայնողներից շատերն առայսօր չեն ստացել և տեղյակ էլ չեն, թե խոսքը որքան գումարի մասին է.«Հրապարակ»
![Կիրանցում 7 հոգի հրաժարվել է փոխհատուցումից իսկ համաձայնողներից շատերն առայսօր չեն ստացել և տեղյակ էլ չեն, թե խոսքը որքան գումարի մասին է Կիրանցում 7 հոգի հրաժարվել է փոխհատուցումից իսկ համաձայնողներից շատերն առայսօր չեն ստացել և տեղյակ էլ չեն, թե խոսքը որքան գումարի մասին է](https://mediahub.am/uploads/images/2024/07/image_750x_66a3225fc36d0.jpg)
Սակայն սահմանազատումից հետո Կիրանցի կենսագործունեությունը խաթարվել է, ադրբեջանցիները վախի մթնոլորտ են ստեղծել, միջադեպեր են հրահրում՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհի հետ կապված, պնդելով, թե կան հատվածներ, որ հայկական կողմն Ադրբեջանի տարածքում է կառուցում` թույլ չեն տալու կառուցումն ավարտվի։
Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում։ Բնակիչների հետ հոգեբանական զրույցների համար, ասում են, ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է պարբերաբար «գործուղվում» Կիրանց, որ համերկրացիներին համոզի, թե առաջիկայում ամեն բան լավ է լինելու, ամեն ինչ իր տեղն է ընկնելու։
Բանն այն է, որ ունեցվածքից զրկված կիրանցեցիների փոխհատուցման հարցն էլ է շարունակում օդից կախված մնալ, ավելի քան 50 գույք է անցել Ադրբեջանին` 2 տուն, 3 կրպակ եւ հողատարածքներ: Գյուղում խոսում են, որ նրանցից 7-ը կտրականապես հրաժարվել է փոխհատուցումից, իսկ համաձայնողներից շատերն առայսօր չեն ստացել փոխհատուցումը եւ տեղյակ էլ չեն, թե խոսքը որքան գումարի մասին է, քանի որ բանավոր խոստումները թղթի վրա չեն արձանագրվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում