Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը շահավետ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով       Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու    

26 հուլ 2024 14:42

Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերում ըմբիշների կոլաժի Եվրոպայի դեմքն է

Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերում ըմբիշների կոլաժի Եվրոպայի դեմքն էՀայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերում մայրցամաքները ներկայացնող կոլաժում ներկայացվել է որպես Եվրոպայի դեմք:

Փարիզում մեկնարկած օլիմպիական խաղերին Եվրոպայից կմասնակցի 110 ըմբիշ, Ասիայից՝ 85, Ամերիկյան մայրցամաքից՝ 55, Աֆրիկայից՝ 33, Օվկիանայից՝ 6։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում Օլիմպիական կրկնակի չեմպիոնության հետևից:

«Ինձ համար բոլոր Օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս Օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր