Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

27 հուլ 2024 10:21

«Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ

«Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Հայկանուշ Ս․-ն  և հայտնել, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում հեռախոսային խոսակցության ժամանակ Երևանի բնակիչ 48-ամյա Մհեր Մ․-ն, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Բ․-ն և ոմն Արմանը իր և Դուբայում բնակվող իր ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել են կյանքին և առաղջությանն ուղղված սպառնալիքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկանուշ Ս․-ն ոստիկաներին ասել է, որ ինքը «Բալի» հյուրանոցի սեփականատերն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր