ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

27 հուլ 2024 14:50

Մոսկվան անհանգստացած է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերով

Մոսկվան անհանգստացած է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերովՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեկ այլ մտահոգիչ տարր այն է, որ Միացյալ Նահանգները վերջերս Կորեայի Հանրապետության հետ ստորագրել է միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիր», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ առայժմ Մոսկվան նույնիսկ չի կարողանում պարզաբանում ստանալ, թե դա ինչ է նշանակում։

«Սակայն չենք կասկածում, որ դա լրացուցիչ ահազանգ է առաջացնում», - ընդգծել է նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր