Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

29 հուլ 2024 13:50

Հենց Արևմուտքն է ԱՄՆ Պետդեպի խոսնակի շուրթերով պարզ ասում, որ հայերը պետք է նոր ծանր զիջումների գնան

Հենց Արևմուտքն է ԱՄՆ Պետդեպի խոսնակի շուրթերով պարզ ասում, որ հայերը պետք է նոր ծանր զիջումների գնանԳագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռուսամետից արևմտամետ դարձած Արամը ճիշտ է ասում, որ Արևմուտքի շնորհիվ է, որ Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա, քանի որ հենց Արևմուտքն է Հայաստանին պարտադրում տալ Ադրբեջանին այն ի'նչ վերջինս ուզում է և հարձակման կարիքը չեզոքացվում է... Հենց Արևմուտքը` Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ գլխավոր քարտուղար Միշելի քավորությամբ պարտադրեց Նիկոլին 2022 թ֊ի հոկտեմբերի 6֊ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որից հետո Բաքուն 9 ամիս Արցախը շրջափակեց, իսկ 2023 թ֊ի սեպտեմբերին էլ իրականացրեց արցախահայության սպիտակ ցեղասպանոիթյունը, որին Արևմուտքը շատ հանգիստ արձագանքեց... Հենց Արևմուտքն է հիմա էլ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Միլերի շուրթերով պարզ ասում, որ հայերը պետք է նոր ծանր զիջումների գնան (դե Միլերն ասեց փոխզիջումների, բայց բոլորն էլ հասկանում են, որ Բաքուն որևէ զիջման չի գնա և Միլերը փոխզիջում ասելով խաբում է հայությանը)... Արևմուտքը թուրքերին ներգրավվելով հակառուսական` Հարավային Կովկասը ռուսներից մաքրելու քաղաքականության մեջ, վճարում է դրա համար Անկարային ու այն վճարում է Հայաստանի հաշվին...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր