Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը մեկնարկել է «Չաղ Ռուստամի» միջոցով. «Ժողովուրդ»
![Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը մեկնարկել է «Չաղ Ռուստամի» միջոցով Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը մեկնարկել է «Չաղ Ռուստամի» միջոցով](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/1537303909_934231.thumb_-600x396.jpg)
ArmLur.am-ը առաջինն էր հայտնել, որ կիրակի օրը իրավապահները, «գետնին տապալելով», ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով: ՆԳՆ-ից եւս պաշտոնապես հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունը։ Երեկ իրավապահները հիշել էին նաեւ քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկին»՝ Ալիկ Բանդուրյանին:
ArmLur.am-ը հայտնել էր, որ իրավապահները երեկ՝ առավոտյան, դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու խուզարկություն սկսել: Նշենք, որ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» անվան հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ խուզարկությունը կապված է եղել Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆինյանի սպանության հետ, որ տեղի էր ունեցել օրեր առաջ Սեւանում, եւ որի «հեղինակը» «Նորատուսցի Ալիկի» եղբոր՝ Արայի որդին էր՝ Լեւոն Բանդուրյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ քրեական հեղինակությունների վերջին ակտիվությունից հետո իշխանության ներսում քննարկում է եղել, որոշում են կայացրել պատժել քրեական աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք տեսադաշտում են հայտնվում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։