Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 հուլ 2024 14:25

Տեսանյութ.Մոսկվայում ծրագիր կա․ՌԴ-ին շատ է պետք ՀՀ-ի ներկայությունը ԵԱՏՄ-ում.ՀՀ-ն էլ չի ցանկանում կուլ գնալ ՌԴ-ի կայսերական հավակնություններին

Տեսանյութ.Մոսկվայում ծրագիր կա․ՌԴ-ին շատ է պետք ՀՀ-ի ներկայությունը ԵԱՏՄ-ում.ՀՀ-ն էլ չի ցանկանում կուլ գնալ ՌԴ-ի կայսերական հավակնություններինՀայաստանը չի ցանկանում կուլ գնալ ՌԴ-ի կայսերական հավակնություններին։ Այս իրավիճակում ՀՀ-ն այլ ելք չունի և փորձում է գտնել անվտանգության ապահովման այլ հնարավորություններ: Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

Ղևոնդյանի խոսքով՝ մինչև 2020թ-ը ՌԴ-ի պահանջները Հայաստանից այլ են եղել, իսկ հիմա լրիվ այլ են․ «Հիմնական խնդիրը այն է Ռուսաստանի ու Հայաստանի միջև, որ ՀՀ-ն փորձում է ամրապնդել ինքնիշխանությունը և պետականությունը։ ՌԴ-ում ծրագիր կա, դա հետգաղութատիրական կայսերահավաք քաղաքականությունն է, որի էությունը կայանում է նախկինում իրենց մաս կազմած հողերը հետ վերցնելու մեջ»։

Քաղաքագետի խոսքով Հայաստանի անվտանգային հնարավորությունները արևմուտքում են, բայց ինքը չի կարծում, թե ՌԴ-ն ունի զինանոցում այնպիսի գործիքներ ՀՀ-ի նկատմամբ, որը կարող է այս պահին օգտագործել, բայց չի օգտագործում․ «ՌԴ-ի համար խնդիր է ՀՀ-ի իշխանությունը, դրա համար նախկին քաղաքական իշխանականների և առաքելական եկեղեցու սպասավորների միջոցով փորձում են ՀՀ-ում իշխանափոխություն անել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր