Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

30 հուլ 2024 11:44

Կոտայքի մարզում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և այրվել

Կոտայքի մարզում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և այրվել Հուլիսի 29-ին, ժամը 23:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Մրգաշեն գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և այրվում է․ կողաշրջված չէ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 30-ին, ժամը 00։03-ին, մարվել՝ 00։12-ին։ Այրվել է սրահը և մասամբ ջերմահարվել շարժիչի հատվածը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր