Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 հուլ 2024 15:16

Զախարովան արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով» հայտարարությանը

Զախարովան արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով» հայտարարությանը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամ-ալիքում մեկնաբանել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացի հայտարարությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ:
 
«Իրաքում ԱՄՆ-ի մեղքով տեղի ունեցածը, ամերիկյան արտաքին քաղաքականության բացարձակ չարիքի, նրա հանցավոր բնույթի և ապակառուցողական կողմնորոշման հոմանիշ է դարձել։ Իսրայելցի նախարարի խոսքն արդյոք միջազգային նման գործունեության հավանություն չի՞ նշանակում»,- գրել է նա: Զախարովան նշել է, թե Իրաքում տեղի է ունեցել «ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների, ինչպես նաև նրանց միացածների հարձակում ինքնիշխան պետության վրա՝ կեղծ պատրվակներով»:

«Մինչ այդ, ամերիկյան կառավարությունը համառորեն ստում էր և քարոզում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի ենթադրյալ առկայության մասին։ 
Այնուհետև հետևեց արևմտյան երկրների կողմից Իրաքի անօրինական օկուպացիան, ինքնիշխան պետության օրինական առաջնորդի հանցավոր սպանությունը, խելագար մահապատիժների և հաշվեհարդարների շղթան պաշտոնյաների և քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչպես նաև երկար տարիներ իրաքյան պետականության նկատմամբ ծաղրանքը»,- գրել է Զախարովան՝ հավելելով. «Ոչ ոք նույնիսկ չհաշվեց, թե քանի խաղաղ բնակիչ է զոհվել, նշում են հարյուր հազար, նույնիսկ մեկ միլիոն: Երկրից վտարված իրաքցի զինվորականներն անցել են ընդհատակ և, ոչ առանց Արևմուտքի մասնակցության, վերածվել ԻԼԻՊ-ի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր