Մայր Տաճարի վերաօծմանն ու մյուռոնօրհնեքին ընդառաջ եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը թափ է առնում. «Ժողովուրդ»
![Մայր Տաճարի վերաօծմանն ու մյուռոնօրհնեքին ընդառաջ եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը թափ է առնում Մայր Տաճարի վերաօծմանն ու մյուռոնօրհնեքին ընդառաջ եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը թափ է առնում](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/1530867268_940024.jpg)
Մայր աթոռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ` ի թիվս շատ հյուրերի Ամենայն Հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայի է հրավիրել՝ արարողությանը մասնակցելու։
Հիշեցնենք, որ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 4-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականի գարնանից, իսկ 2018-ից անցան բուն շինարարական աշխատանքներին:
Վերանորոգման աշխատանքները նախատեսել էին ավարտին հասցնել 2022 թվականին, բայց պարբերաբար, ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր:
Նորոգման աշխատանքներն այժմ ամբողջությամբ ավարտվել են, իսկ սեպտեմբերին Մայր Տաճարի վերաօծմամբ եւ Մյուռոնի օրհնությամբ Էջմիածնի Մայր տաճարը կրկին կբացի իր դռները:
Նկատենք, որ այդ պատմական իրադարձության շրջանում եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը մեծ թափ է հավաքում, թեժ քննարկումներ են ընթանում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության մյուս ներկայացուցիչներին պե՞տք է հրավիրել, թե՞ հարկ է առաջնորդվել՝ «Աստծո տաճար գալու համար հրավեր չի լինում» պատգամով:
Մայր աթոռում չգիտեն ինչպես վարվել, արդյոք հրավերի դեպքում Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության ներկայացուցիչները կգա՞ն, թե՞ հերթական անգամ կխուսափեն Կաթողիկոսի հետ դեմ առ դեմ հանդիպումից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։