Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

31 հուլ 2024 12:15

Թուրքական ջոկատները սեպտեմբերյան հրադադարի պայմանավորվածությունից հետո անգամ փորձ են արել ներխուժել Ստեփանակերտ, սակայն մեծ կորուստներ կրելով հետ են քաշվել

Թուրքական ջոկատները սեպտեմբերյան հրադադարի պայմանավորվածությունից հետո անգամ փորձ են արել ներխուժել Ստեփանակերտ , սակայն մեծ կորուստներ կրելով հետ են քաշվելՊատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ դարձավ, ևս մի քանի դիտարկում:

Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում:

Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնով, սակայն դա թուրքական զորքերի ներկայության ֆորմալ հատվածն էր:

2020 թ.-ի պատերազմից հետո Թուրքիան «Կոմանդո» ջոկատներ էր տեղակայել Շուշիի և Քաշաթաղի հատվածներում, որոնք, այսպես կոչված, արագ արձագանքման գործառույթներ ունեին:

Թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2023 թ.-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, ավելին` հրադադարի պայմանավորվածությունից հետո փորձ են արել ներխուժել Ստեփանակերտ քաղաք, սակայն մեծ կորուստներ կրելով հետ են քաշվել:

Ընդ որում` դրանք գործել են ո´չ թե Ադրբեջանի զինուժի հրամանատարության, այլ ուղիղ Թուրքիայի գլխավոր շտաբի հրամաններով, ավելին` նշածս դեպքով պայմանավորված, դեռ այդ օրերին որոշակի խմորումներ են եղել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու թեման վերջնական հարթվել է 2 երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո:

Հ.Գ. Թեմայի այլ ասպեկտին երեկ եմ անդրադարձել, որի լինկը կդնեմ մեկնաբանություններում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր