Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»          Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»       Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»    

31 հուլ 2024 13:58

Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ օդանավում թեժ կռիվ է եղել

Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ օդանավում թեժ կռիվ է եղելArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, երեկ Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ օդանավում թեժ կռիվ է եղել։

Ըստ աղբյուրի,  նստատեղի հետ ծագած հարցի շուրջ քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ խոչընդոտել են օդանավի աշխատակիցների բնականոն աշխատանքը։

Ավելին, բանը հասել է բռունցքներին և Ռ. Վ․-ն, Ն. Մ․-ն և Վ. Հ․-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Խուլիգանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել, միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր