Տեսանյութ.Իրանը վրեժի կարմիր դրոշ է բարձրացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի uպանությունից հետո
Իրանը վրեժի կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթի վրա ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիյեի սպանությունից հետո։
Չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում սպանվել էր ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ քաղաքական գործիչն ու նրա թիկնապահներից մեկը սպանվել են Թեհրանում իրենց կեցության վայրի վրա հարձակումից հետո: Հանիան սպանվել է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։
Արաբական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հանիան զոհվել է Երևանի ժամանակով մոտ 2:30-ին հրթիռային հարվածի հետևանքով։ Հրթիռը, ըստ տեղեկությունների, թողարկվել է դրսից։
Իրանական կողմն Իսրայելին ու Միացյալ Նահանգներին է մեղադրել սպանության համար։ Իսկ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ամերիկյան կողմը տեղյակ չի եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության նախապատրաստման մասին։