Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

01 օգոս 2024 11:18

Պայթյուն և փլուզում Ոսկեհասկ գյուղում, փրկարարները փլատակներից դուրս են բերել երեխայի դի

Պայթյուն և փլուզում Ոսկեհասկ գյուղում, փրկարարները փլատակներից դուրս են բերել երեխայի դիՕգոստոսի 1-ին, ժամը 06:16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց  առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր