Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչից են վախեցած, էլ դուք ինչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք       Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում    

01 օգոս 2024 16:21

Իսրայելը վերջին օրերին ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամիներին

Իսրայելը վերջին օրերին ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամիներինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստատեսային հայտարարության ժամանակ ասել է, որ Իսրայելը «ջախջախիչ հարվածներ» է հասցրել իր թշնամիներին վերջին մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին գրում է CNN-ը:

«Չարի առանցքի երեք ճյուղերն են հութիները, ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք ջախջախիչ հարվածներ ենք հասցրել նրանցից յուրաքանչյուրին և մաքրել ենք հաշիվները նրանց հետ: Եմ մենք կմաքրենք հաշիվները ցանկացած մեկի հետ, ով կվնասի մեզ, կսպանի մեր երեխաներին, քաղաքացիներին: Ցանկացած մեկը, ով կվնասի մեր երկրին, կլինի սեփական մահվան պատասխանատուն», - ասել է Նեթանյահուն:

Հուլիսի 30-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտարարել էր Բեյրութին հարված հասցնելու մասին՝ նշելով, որ այդ նպատակային գործողության հետևանքով սպանվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա եղել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի աջ ձեռքը և պատասխանատու էր օրերս Իսրայելի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 12 դեռահաս։ Շուքրի հետ միասին զոհվածների թվում է եղել իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդին: 

Մինչդեռ հուլիսի 31-ին Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր