Մայիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային համաձայնագրի շուրջ       Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին    

02 օգոս 2024 12:02

ՊՆ-ն հերքում է Կամո Վարդանյանի՝ Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերը

ՊՆ-ն հերքում է Կամո Վարդանյանի՝ Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերըՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։

«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ:

ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ:

Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:

Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», - նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր