Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար          5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել       Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում    

03 օգոս 2024 13:12

Սննդակարգում որոշ փոփոխություններ անելով կազատվեք ցելյուլիտից

Սննդակարգում որոշ փոփոխություններ անելով կազատվեք ցելյուլիտիցՍննդաբանների պնդմամբ, ցելյուլիտից ազատվելն այնքան էլ դժվար չէ․ ընդամենը անհրաժեշտ է սննդակարգում որոշ փոփոխություններ անել։

1․ Օգտագործեք ավելի քիչ ճարպերով ուտելիք, հրաժարվեք ոչ օրգանական ծագում ունեցող մթերքներից։
2․ Ավելի արագ արդյունքի հասնելու համար կրճատեք մսի օգտագործումը, փոխարենն ավելի շատ կերեք բանջարեղեն, հատկապես՝ կանաչեղեն, այդ թվում՝ հազար, կանաչիներ, սպանախ, նեխուր․․․

3․ Որպես ածխաջրերի աղբյուր սննդակարգում ավելացրեք հատիկընդեղենի, ինչպես նաև մակարոնեղենի և շագանակագույն բրձնի օգտագործումը։
4․ Կերեք յուղային ձուկ․ օմեգա-3 տեսակի ձկան յուղը շատ դրական է ազդում արյան շրջանառության վրա ու ոչ միայն։

5․ Ըմպեք հնարավորինս շատ հեղուկներ՝ ջուր, թեյ (առանց շաքարավազի) և այլն։
6․ Երբեք հավելյալ աղ մի ավելացրեք սննդին, փորձեք ձեզ սովորեցնել համեմատաբար ավելի անալի ուտելիքների։
7․ Կերեք հում կանաչ բանջարեղեն․ դրանք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, հակաօքսիդանտներ և ֆերմենտներ, որոնք դրական են ազդում նյութափոխանակության վրա և օրգանիզմից հեռացնում են տոքսինները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր