Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

07 օգոս 2024 19:24

Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը սահմանային շրջաններում դադարեցվել է

Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը սահմանային շրջաններում դադարեցվել էՈւկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը դեպի Ռուսաստան Կուրսկի ուղղությամբ կասեցվել է։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սահմանապահ ստորաբաժանումների գործողությունների, ավիահարվածների, հրթիռային և հրետանային կրակի արդյունքում կասեցրեցին հակառակորդի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք Կուրսկի ուղղությամբ»,- ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերասիմովը:

Ուկրաինացի զինվորականները Կուրսկի մարզի Սուդժանսկի և Կորենևսկի շրջաններում փորձում են սահմանը ճեղքել նախորդ առավոտից։

Հարձակումը հետ է մղվում ՌԴ զինվորականների և սահմանապահների կողմից։ Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 260 զինվոր և 50 զրահամեքենա, այդ թվում՝ յոթ տանկ, ութ զրահափոխադրիչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր