Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

07 օգոս 2024 21:06

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Բաքվի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Բաքվի հայտարարությանըՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։ 

«Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հիշեցնենք, որ Ամիրբեկովը ավելի վաղ հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր