Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել          ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում       Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին    

10 օգոս 2024 10:51

Տեսանյութ.Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի դպրոցներից մեկին, կան բազմաթիվ զոհեր՝ այդ թվում կանայք ու երեխաներ

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի դպրոցներից մեկին, կան բազմաթիվ զոհեր՝ այդ թվում կանայք ու երեխաներԳազայի հատվածում դպրոցի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 100 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ։ Ինչպես հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը, զոհերի թվում են կանայք ու երեխաներ։

Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ: Պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ հարվածներ է հասցրել դպրոցին, որտեղ տեղակայվել էին ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները։

Հարվածից հետո հրդեհ է բռնկվել, տասնյակ մարդիկ հայտնվել են թակարդում, փրկարարները չեն կարողանում օգնել նրանց։

Լիբանանյան հեռուստաալիքն իր թվիեթերյան էջում հրապարակել է ավիահարվածների ենթարկված դպրոցից կադրեր, որոնցում երևում են սավաններով ծածկված դիերը։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ փրկարարները դեռ շարունակում են զոհերին ու վիրավորներին դուրս բերել փլատակներից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր