Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

10 օգոս 2024 14:15

Մինսկը Կիևին տեղեկացրել է՝ որևէ սադրանք անպատասխան չի մնալու

Մինսկը Կիևին տեղեկացրել է՝ որևէ սադրանք անպատասխան չի մնալուԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում մի քանի օդային թիրախ են ոչնչացրել, որոնք, ենթադրաբար, թռչում էին Ուկրաինայից։ Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БелТА գործակալությունը։

«Ժամը 19:04-ին հակաօդային պաշտպանության ուժերը Բելառուսի տարածքում՝1,5 կմ բարձրության և 6,5 կմ հեռավորության վրա մի քանի թիրախ են ոչնչացրել», - նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ կասկածներ կան, որ թիրախները հարվածային անօդաչուներ են եղել, որոնք թռչել են Ուկրաինայից։

Բելառուսի նախագահը հավելել է, որ Յարոսլավլի տարածքում խոցված օդային թիրախների մասին տեղեկությունը Մինսկն արդեն փոխանցել է Մոսկվային։ Նա նաև ընդգծել է, որ Մինսկը Կիևին տեղեկացրել է՝ որևէ սադրանք անպատասխան չի մնալու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր