Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց          Իրանը և ՌԴ-ն կփորձեն հակազդել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը       Օգոստոսի 15-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

11 օգոս 2024 11:06

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժածՕգոստոսի 10-ին, ժամը 20:58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շահումյան գյուղի Մնացականյան փողոցում «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 2007 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր