Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար          5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել       Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում    

12 օգոս 2024 16:15

Տեսանյութ. Երկու ժողովուրդների միջև ամուր կապ կստեղծվի, անցկացվեց «Համագործակցության մետաքսե գորգ» հայ-իրանական փառատոնը

Երկու ժողովուրդների միջև ամուր կապ կստեղծվի, անցկացվեց «Համագործակցության մետաքսե գորգ» հայ-իրանական փառատոնըԳորիս խոշորացված համայնքում անցկացվեց «Համագործակցության մետաքսե գորգ» հայ-իրանական փառատոնը։
Գորիսի Կենտրոնական հրապարակում տեղադրված ավելի քան 20 տաղավարներում ներկայացվեցին երկու երկրների մշակութային հարուստ ժառանգությունը, ավանդական ճաշատեսակներն ու  արվեստի արժեքավոր ցուցանմուշներ։ 

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և Սյունիքում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը կտրեցին մետաքսե գորգը` ազդարարելով «մետաքսե համագործակցության» և տոնական մեծ միջոցառման մեկնարկը։ 

«Գորիսում հաճախ են կազմակերպվում տարատեսակ փառատոններ։ Հայ-իրանական համատեղ փառատոնի մեկնարկը դրվեց այսօր։ Հյուպատոսի հետ պայմանավորվածություն ունենք, որ ավելի հաճախակի ենք կազմակերպելու նմանատիպ միջացառումներ։ Կարծում եմ` մեր երկու ժողովուրդների միջև սա ամուր կապ կստեղծի, հուսով եմ` հետագան ավելի դրական կստացվի։ Այսօր մեր հիմնական շեշտը մենք դրել ենք զբոսաշրջության վրա և դրանով էլ փորձում ենք առաջ գնալ և հենց այս միջոցառումն էլ նոր հնարավորություն է, կարծում եմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Առուշ Առուշանյանը։ 

Սյունիքում ԻԻՀ հյուպատոսը ևս իր խոսքում կարևորեց երկու երկրների մշակութային փոխգործակցության զարգացումը` արձանագրելով, որ այն էականորեն կնպաստի նաև Հայաստանի և Իրանի երկկողմ  համագործակցության զարգացմանը` առևտրատնտեսական, մշակույթի, տուրիզմի և այլ ուղղություններով։

«Մեկուկես տարի է` ինչ ԻԻՀ հյուպատոսարանը Կապանում ձևավորվել և աշխատում է։ Դա շատ կարճ ժամանակ է ինչ-որ գործունեություն ծավալելու համար, բայց մենք հիմք ընդունելով մեր պատմական հազարամյա անցյալը` կարողացանք շատ արագ իրագործել մեր ծրագրերը։ Սա մեր առաջին համագործակցությունն է Գորիսում։ Մեկուկես տարվա մեջ տնտեսական և առևտրային ոլորտի զարգացման մեծ ծրագրեր, նախագծեր կան։ Դրանցից ամենակարևորը մեր Նորդուզ-Մեղրի անցակետում արդեն մի քանի ծրագրեր, նախագծեր իրագործվել են»,- ընդգծեց Մորթեզա Աբեդին Վարամին։
Համայնքապետը և հյուպատոսը նաև շրջեցին հայկական և իրանական տաղավարներով, հետաքրքրվեցին ներկայացված ցուցանմուշներով` սննդի մինչև ձեռարվեստ, պատմությունից մինչև հոգևոր ժառանգություն ու երաժշտարվեստ։

Նախաձեռնության նպատակն է ամրապնդել հայ-իրանական մշակութային կապերը և ձևավորել նոր հարթակ երկու հարևան երկրների միջև համագործաշցության խորացման համար։

Փառատոնը եզրափակվեց տոնական մեծ համերգով ու շոու ծրագրով, որը ներառում էր հայկական, արցախյան և իրանական ժամանակակից երաժշտության լավագույն ընտրանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր