Ավինյանի ընկերոջը տարել են ԱԱԾ-ին կից մեկուսարան․ «Հրապարակ»
![Ավինյանի ընկերոջը տարել են ԱԱԾ-ին կից մեկուսարան Ավինյանի ընկերոջը տարել են ԱԱԾ-ին կից մեկուսարան](https://mail.hayacq.com/uploads/posts/2023-12/1703053029_tigran-avinyan.jpg)
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարությունից։
Ավելի վաղ գրել էինք, որ Արաբկիրի թաղապետի տնային կալանքը փոխելու մասին միջնորդել էր մեղադրող դատախազը: Միջնորդությունը վերաքննիչ դատարանը օգոստոսի 9-ին բավարարել էր։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Արամ Ազատյանի աշխատավայրում ԱԱԾ-ն եւ Քննչական կոմիտեն քննչական գործողություններ եւ խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալվեցին Ազատյանը, նրա տեղակալը եւ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ։
Լավատեղյակ աղբյուրը մեզ հուշեց, որ ԱԱԾ-ին կից մեկուսարան տանելու իմաստն այն է, որ հնարավորինս անձը մեկուսացվի արտաքին աշխարհից եւ որեւէ անվերահսկելի շփումներ չունենա որեւէ մեկի հետ:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։