Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ       Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ    

16 օգոս 2024 09:10

Կադրային «ռասիզմ»՝ էկոնոմիկայի նախարարությունում. «Ժողովուրդ»

Կադրային «ռասիզմ»՝ էկոնոմիկայի նախարարությունում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ընթացիկ տարվա սկզբին, ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Դանտոնի բնորոշմամբ՝ «հեղափոխությունը խժռեց իր զավակ» Վահան Քերոբյանին, ում փոխարինած Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում հայրենակիցներին (թալինցիներին) առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ։

Պապոյանը իր հետ նախարարություն է բերել երկու անձի` Արագածոտնում ծնված, փոխնախարար Սևակ Միքայելյանին և Տաթևիկ Սարգսյանին։ Ավելորդ է ասել, որ սույն ընկերները հեղափոխությունից հետո ձեռք են բերել տարատեսակ շարժական և անշարժ գույքեր` (Սևակ Միքայելյանը՝ բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա, Տաթևիկ Սարգսյանը՝ ավտոմեքենա) ապացուցելով իրենց առաջնորդի այն համոզմունքը, որ «Ապագա կա՛»։

Իսկ Պապոյանի կողմից իրեն հայրենակիցներով շրջապատելը դեռ ոչ մի օգուտ չի տվել երկրի էկոնոմիկային»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր