Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

20 օգոս 2024 11:01

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կդառնան պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կդառնան պատերազմի և խաղաղության միջև հանրաքվեՎրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե»։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Այս ընտրությունները մի տեսակ հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև, հանրաքվե ՝ քարոզչության և ավանդական արժեքների միջև։

Իրականում ընտրությունը պարզ է:

Ընտրությունը պետք է կատարել հօգուտ խաղաղության, բարոյականության և երկրի պայծառ ապագայի»,-ասել է Կոբախիձեն վրացի լրագրողներին։

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր