Արցախի քաղաքական գործիչները սպասում են․ «Հրապարակ»
![Արցախի քաղաքական գործիչները սպասում են Արցախի քաղաքական գործիչները սպասում են](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-06/1717562194_vardan-oskanyan.jpg)
Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ այլ իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս շրջագայությունն արդեն որոշակիություն կհաղորդի, թե կա՞ն արդյոք շանսեր՝ Արցախ վերադառնալու առումով, թե՞ զուր ճիգեր են գործադրվում։ Տեղեկացանք նաեւ, որ Արցախի ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրավաբանների մասնագիտական խումբ ձեւավորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկեն, որպեսզի, եթե հնարավոր չլինի եկող տարի համապետական ընտրություններով նոր խորհրդարան ձեւավորել, ապա խորհրդարանի լիազորությունները երկարաձգելու հնարավորություն ընձեռվի՝ հենց օրենսդիրների որոշմամբ։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։