Օգոստոսի 26-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի գ.Մալիշկա 3, 27, 28 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Զորավան գյուղի, գ.Արգել 20 փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի ք.Գորիս Գալստյան 54-62 զույգ շենքերի, Մ.Մաշտոց 146-150 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան Այգեգործներ, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: