Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ       Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա    

27 օգոս 2024 09:01

Քաղաքական հետապնդումների ցայտուն օրինակ. «Ժողովուրդ»

Քաղաքական հետապնդումների ցայտուն օրինակ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տառացիորեն կրկնում է այն երեւույթը, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր՝ դիտարկելով հիմնական չարիք, այն է՝ ստուգումներ եւ տուգանքներ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բիզնեսում։

«Պանտերա սեքյուրիթի» ՍՊԸ ղեկավար Վահե Դարբինյանը համարձակություն ունեցավ հրապարակայնորեն պաշտպանել Բագրատ սրբազանին ե՛ւ ֆիզիկապես (ապահովելով անվտանգությունը) ե՛ւ գաղափարապես` քաջալերելով իշխանափոխությունը։ Արդյունքում, «Պանտերա» պահնորդականում ՊԵԿ-ը իրականացրել է չձեւակերպված աշխատողի հայտնաբերման ստուգում՝ դրա արդյունքում կազմելով 1.5 միլիոն դրամի ակտ։

Ռեպրեսիաներն էլ հո պոզով-պոչով չե՞ն լինում….

Հ.Գ. հավելենք, որ ՀՀ-ում նմանատիպ (պահնորդական) գործունեություն իրականացնող մոտ 100 կազմակերպություններում վերջին ստուգումը եղել է անհիշելի ժամանակներում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր