Սյունիքում բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում. «Հրապարակ»
![Սյունիքում բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում Սյունիքում բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում](https://hraparak.am/uploads/images/2024/08/image_750x_66ce3051014da.jpg)
Եթե «խաղաղ» չստացվի, որոշները, Փաշինյանին բնորոշ ոճով, կարող են հայտնվել ճաղերի ետեւում։ Որքան էլ հանրային տարբեր շրջանակներ տպավորություն ունեն, որ Սյունիքի երբեմնի ըմբոստներն ընդունել են Փաշինյանի «կրոնը», սակայն իշխանության նկատմամբ նրանց լոյալությունը մեծապես պայմանավորված է մարզպետի` Ռոբերտ Ղուկասյանի գործոնով:
Կալավանցի Ռոբերտը մարդկային եւ գործնական ջերմ հարաբերություններ է հաստատել համայնքի ղեկավարների հետ եւ համոզել, որ իր «խաթրը չկոտրեն»` մասնակցեն պետական որոշ միջոցառումների, դիմավորեն վարչապետին ու նրա տիկնոջը՝ խոստանալով փոխադարձաբար կառուցողական վերաբերմունք քաղաքական վերնախավի կողմից։
Սակայն Նիկոլ Փաշինյանը վեր է մարդկային բոլոր հարաբերություններից, ուստի որոշել է առաջիկայում սպասվող քաղաքական եւ ընտրական գործընթացներին ընդառաջ՝ վերացնել իր առջեւ ծագող բոլոր հնարավոր խոչընդոտները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում