Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

28 օգոս 2024 14:06

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմաh դատապարտյալի մաhվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմաh դատապարտյալի մաhվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատապարտյալի մահվան վերաբերյալ ստացվել է հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք։ Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հայտնի կդառնա մահվան պատճառը։

64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել էր օգոստոսի 26-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր