Օգոստոսի 30-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 30-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Լեռ Կամսար փողոցի, Մարշալ Բաղրամյան 40 շենքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 30-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Ջիվան, Ծերենց փողոցների, Շահումյան 4, 5, 6, 7 փողոցների, Շահումյան 6 փ. 1 նրբ., Շահումյան 7 փ. 1 նրբանցքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 11:15-16:00-ն կդադարեցվի գ.Մալիշկա 3, 27, 28 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան Կամո, Վասիլև, Մ.Գորկու, Մյասնիկյան, Կամարին, Հակոբջանյան, Զ.Անդրանիկ, Արցախ, Աղայան, Մանթաշյան, Մխիթարյան, Հովսեփյան, Գայի Առաջին փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի ք.Ճամբարակ Պ.Սևակ, Սարալանջ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: