Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

30 օգոս 2024 14:22

Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից և այլ երկրներից

Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից և այլ երկրներիցՕգոստոսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը` ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմի գլխավորությամբ։

Հանդիպմանն Իլհամ Ալիևն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և հայտարարել, որ Ադրբեջանը «հանդես է գալիս կայուն խաղաղության օգտին»։

Ալիևն ընդգծել է, որ դրա համար «Հայաստանի Սահմանադրությամբ պետք է վերացվեն տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, Սահմանադրությունը փոփոխվի»։

Իլհամ Ալիևն ասել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցներն արդեն անցյալի մասունք են և պետք է ամբողջությամբ լուծարվեն»։

Նա ընդգծել է, որ «Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից, իր տարածքում երրորդ կողմերի հետ զորավարժություններ է անցկացնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր