«Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին          Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 սեպ 2024 16:41

Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնումՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը այս պաշտոնում։ Նա «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ իր վերջին օրն է՝ որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։

«Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում մեր հարեւաններին հասնել կայուն և արդար խաղաղության»,- գրել է Կլաարն «X»-ի իր միկրոբլոգում։

Նրան այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր