Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 8-ի համար          Հայրական մեր հորդորն է, որ կանայք շարունակեն սրբազան մեր արժեքներով սնել ու կրթել ազգիս զավակներին, սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենին և մեր Սուրբ Եկեղեցին       Երկրաշարժ՝ Հայաստանում․ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ    

01 սեպ 2024 20:26

Արցախը լուծարելու փաստաթղթին Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել

Արցախը լուծարելու փաստաթղթին Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղելՆիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախը մենակ թողնելու համար, ամեն ինչ արել է, որ Արցախը չլինի: Արցախի ժողովուրդը 9 ամիս հերոսաբար պայքարել է, այնուհետև հարձակում է տեղի ունեցել  Ստեփանակերտի մատույցներում, և երբ արդեն թշնամին էթնիկ զտումներ էր անում և ցեղասպանվելու էր 100 հազարից ավել մարդ, ստիպված ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր տեղյակ է եղել: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը:

«Փաշինյանը տեղյակ է եղել և հարձակման մասին, և փաստաթղթի բովանդակությունից: Այն օրերին, երբ մեր քույրերն ու եղբայրները ցեղասպանվում էին Արցախում, նա  ուղիղ եթերում ասում էր, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում»,-ասել է Դանիելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր