Մեր մտքով անգամ չպետք է անցնի, որ Արցախի պետականությունը կարող է կասկածի տակ լինել

Հարցին՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի արցախահայերի վերադարձը, եթե կառավարությունը քայլեր չի կատարում այդ ուղղությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը դա իրատեսական չի համարում, նա պատասխանեց. «Ես իրավական առումով չեմ կարող ասել, ես բարոյական կողմն եմ նկարագում, որ դա մի շղթա է, և այդ շղթան չպետք է կտրվի: Մնացածն արդեն թող բանիմացները, քաղաքագետները, իրավաբաններն այդ հարցով զբաղվեն»:
Ըստ նրա՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը կարող է հոգալ միայն Արցախի ժողովրդի վերադարձը. «Այլ կերպ հնարավոր չէ այն պահպանել»: