Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

02 սեպ 2024 13:31

Անկախությունը, ինքնիշխանությունը չի կարելի նույնականացնել մեկուսացման հետ

Անկախությունը, ինքնիշխանությունը չի կարելի նույնականացնել մեկուսացման հետՈ՞վ էր կասկածում, որ Արցախի անկախության օրվան ընդառաջ հենց արցախցիները պետք է մեղավոր ճանաչվեին: Այս մասին գրել է Գեւորգ Դանիելյանը.

«Դեռ սեպտեմբերյան դեպքերին հաջորդող օրերին եմ հրապարակավ ասել, որ պետք է գոնե քաղաքական համալիր գնահատական տրվի այդ մեծագույն ողբերգությանը:

Ո՞ւմ համար պարզ չէր, որ այսպես կոչված, «Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին» հրամանագիր կոչվածը սոսկ պարտադրված թղթի կտոր է եղել: Իսկ բռնագաղթված արցախցիները չէին արձագանքում, շթոփված էին, առավելապես ներքաշված էին կենցաղային խնդիրների ու զուգահեռ ծանր վշտի մեջ: Շատերն արդարանում էին, թե չեն ուզում խոչընդոտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձին:

Վերջին հարյուրամյակի պատմությունը ցույց է տվել, որ Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին մենք օտար ենք համարել, անխնա պիտակավորել վիրավորական էպիտետներով:

Իսկ Արցախի (և ոչ միայն) անկախությունը այլևս երազ է, իսկ որպեսզի այն վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց պաթոսի, բայց և առանց կեղծ իբր իրատեսության:

Հ.Գ. Անկախությունը, ինքնիշխանությունը չի կարելի նույնականացնել մեկուսացման հետ, ամենահզոր պետություններն անգամ ձգտում են ունենալ հուսալի դաշնակիցներ, գիտակցելով, որ դա է գոյատևման միակ ճանապարհը ....»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր