Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 սեպ 2024 13:13

«Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է

«Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում էՀայաստանն ուղարկել է «Խաղաղության պայմանագրի» իր 10-րդ խմբագրումը, այստեղ մենք կարևոր քայլ ենք արել և բոլոր համաձայնեցված և գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ՝ առաջարկում ենք Ադրբեջանին ստորագրել այն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանից հայտարարել են, որ խաղաղության պայմանագրից Հայաստանը որոշ կետեր հանել է, ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյո՞ք գործընթացը առժամանակ առկախված է:

«Կարծում եմ՝ «Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով, դրանք շատ կարևոր են, այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ Խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում, և նա պետք է պաշտոնապես արձագանքի սրան, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն, ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է և այստեղ քաղաքական կամքի հարց է, որ Ադրբեջանը ստորագրի»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր