Խաղաղությունն ունի գին և վճարել կամ չվճարել որոշում է ժողովուրդը          Ողբերգական դեպք, վարորդը մեքենայում հանկարծամաh է եղել, այսօր պետք է տեղի ունենար նրա տղայի հարսանեկան արարողությունը       Երեխաների աչքի առաջ, մանկապարտեզի բակում բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանի որդուն    

04 սեպ 2024 18:28

Հայաստանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին«Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ 

Ավելի վաղ BRICS-ին անդամակցության հայտ էին ներկայացրել Թուրքիան և Ադրբեջանը։ 

BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության`Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր