Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 սեպ 2024 10:28

Ողբերգական վթար է տեղի ունեցել Սիլիկյան խճուղում․ կա զոհ

Ողբերգական վթար է տեղի ունեցել Սիլիկյան խճուղում․ կա զոհՍեպտեմբերի 8-ին, ժամը 01։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ Ոստիկանության աշխատակիցների մոտենալը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր