Շոլցը կոչ է արել քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիները
Ուկրաինայում զինված հակամարտությունը հասել է այն կետին, երբ պետք է սկսել քննարկել դրա շուտափույթ ավարտի ուղիները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինային նվիրված հաջորդ համաժողովն անպայման տեղի կունենա: Շոլցը հավելել է, որ ինքը և Վլադիմիր Զելենսկին համաձայնել են, որ դրան պետք է մասնակցի նաև Ռուսաստանը։
«Կարծում եմ՝ հիմա եկել է այն պահը, երբ պետք է քննարկումներ անցկացնել, թե ինչպես պատերազմի ներկա իրավիճակից խաղաղությանն անցնել ավելի արագ, քան թվում է (հնարավոր է) այս պահին»,-նշել Է կանցլերը: