Ավինյանն է մեղավոր ․ «Հրապարակ»          Ժողովուրդը Եկեղեցու հետ է, ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»       ՔՊ-ում խոր կասկածներ ունեն․ «Հրապարակ»    

09 սեպ 2024 20:22

Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին

Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասինՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 9-ին ազդարարեց Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

«Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք։

Մենք այս գործընթացին իրապես վերաբերվում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների ռազմավարական օրակարգ»,-ընդգծեց Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայում պաշտոնապես ազդարարվում է մի գործընթացի մեկնարկ, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ-ի կողմից մուտքերի արտոնագրերի, վիզաների ռեժիմի ազատականացմանը։

«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով, որն ուղղված է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը»,-հավելեց ՀՀ փոխվարչապետը՝ շնորհավորելով բոլորին ԵՄ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր