Արագացված ռեժիմով փորձում են ջնջել պատմությունը. «Փաստ»          Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում       Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 սեպ 2024 20:16

Սեպտեմբերի 10-ը Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 10-ը Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրն էՍուիցիդների կանխարգելման միջազգային ասոցիացիան ամեն տարի սեպտեմբերի 10-ը նշում է, որպես Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օր:

Օրվա խորհուրդն է. իրազեկել, որ սուիցիդները կարելի է կանխարգելել:

Այս տարվա կարգախոսն է «Փոփոխել սուիցիդների պատմույթը/նարատիվը»:

Անի Գրանդ հոթելում կայացավ Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը, որտեղ ներկայացվեց զեկույց՝ «Սուիցիդները Հայաստանում սոցիալ-հոգեբանական վերլուծություն»:

Սուիցիդների թիվը մտահոգիչ է, քանի որ աշխարհում ամեն տարի սուիցիդներից մահանում է մոտ 700 000 (2023թ-ին 703 000) մարդ, որը ընդհանուր առմամբ ավելի շատ է քան մարդկության պատմության ընթացքում բոլոր պատերազմների մահացության ցուցանիշը միասին վերցրած:

Քննարկվեց նաև հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարության գործողությունների պլանի իրականացումը:

Մշակման փուլում է գտնվում և մինչև տարևերջ «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծ կներկայացվի, որտեղ պետք է ներառվի հոգեկան առողջության և հոգեբանական ծառայությունների հարցը, ինչպես նաև կհստակեցվի հոգեկան առողջության պահպանման գործում պետության պարտավորվածությունը:

Մինչդեռ գործող օրենքը՝ «Հոգեբուժական օգնության մասին», հիմնականում կարգավորում է հոգեկան խանգարում ունեցող անձանց հանդեպ պետության պարտավորվածությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր