5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

13 սեպ 2024 16:20

10-րդ դասարանում պատմություն առարկան կանցնեն առանց երաշխավորված դասագրքի՝ «թղթապանակով»

10-րդ դասարանում պատմություն առարկան կանցնեն առանց երաշխավորված դասագրքի՝ «թղթապանակով»Դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթներն իրականացվել են բոլոր այն ուղղություններով, որոնցով ունենք տպագրության երաշխավորված դասագրքեր։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այդ դասագրքերը տպագրվել են ըստ դպրոցներից հավաքագրված պատվերների քանակի։

Նախարարը վստահեցրեց, թե այդ մասով որևէ ուշացում տեղի չի ունեցել։ Բոլոր դասագրքերը տպագրվել են և բաժանվել են դպրոցներին:

«10-րդ դասարանի դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, որոնք նախորդ տարի օգտագործում էինք, և բոլոր դպրոցներին ժամանակին տեղեկացրել էինք, որ այս դասագրքերը նորից բաժանեն երեխաներին, և եւս 1 տարի հավելյալ այս դասագրքերով պարապեն: Խոսքը հիմնականում վերաբերում է օտար լեզուների դասագրքերին, որոնք այժմ գործածվում են դպրոցներում»,- պարզաբանել է Անդրեասյանը ու ավելացրել, որ դա վերաբերում է նաև 10-րդ դասարանի «Քիմիայի» և «Կենսաբանության» դասագրքերին։

Նրա խոսքերով՝ կա երեք առարկա, որոնց դեպքում ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով:

«Ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, և որտեղ ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով: Դրանցից 2-ը վերաբերում են նույն առարկային՝ 7-րդ և 8-րդ դասարաններին՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան է, որտեղ իրականում աշխատանքի մեծ մասը պետք է լինի շատ ավելի պրակտիկ և գործնական միջավայրում, և այստեղ առարկան բացատրելու համար դասագրքի առկայությունն ավելի շատ աջակցող է, քան առանցքային»,- ասաց նա:
Մյուս դասագիրքը, որ չկա, 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է:Ժ. Անդրեասյանի խոսքերով՝ երաշխավորված դասագրքի բացակայության պատճառով որոշել են միանգամից անցում կատարել այն ձևաչափին, որով ուզում են գնալ և փորձարկել հատկապես ավագ դասարաններում։ Խոսքը գնում է՝ «թղթապանակով» դասավանդելու նպատակը 1 դասագրքին կառչած լինելու մոտեցումը փոխելն է:

«Թղթապանակը վերաբերում է ուսումնական նյութերի հավաքածուին, որը կրթական բառապաշարի մեջ կոչվում է «թղթապանակ»: Այդ ուսումնական նյութերի հավաքածուի միջոցով թեմատիկ պլանավորմամբ ուսուցիչները կարող են իրականացնել դասընթացը, մենք էլ կտեսնենք, թե ինչպես է աշխատում այս մեթոդը»,-ասել է նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր