Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

17 սեպ 2024 23:37

Ոչ մի դեպքում որևէ անձի չտրամադրել անձնական բանկային տվյալ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ. ՀՀ ԿԲ

Ոչ մի դեպքում որևէ անձի չտրամադրել անձնական բանկային տվյալ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ. ՀՀ ԿԲՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից

ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:

Մասնավորապես՝
• Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

• Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ

• Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ

• Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր