Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին․ «Հրապարակ»          Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում       Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

18 սեպ 2024 00:27

Թեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետ

Թեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետԹեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետ։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Տասնչորսերորդ կառավարությունն ակտիվորեն հետևելու է շարունակվող համագործակցությանը և երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարելավմանն ուղղված միջոցառումներին», - ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը հավելել է, որ երկրների միջև համագործակցությունը կզարգանա մշտական, շարունակական և երկարաժամկետ հիմունքներով։

Նրա խոսքով, Ռուսաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը կարող է թուլացնել նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր