Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել. ՀԿԿ          Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավnրներ       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 25-ին    

19 սեպ 2024 19:01

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանության համար նախատեսված ծախսերը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանության համար նախատեսված ծախսերըՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանության համար նախատեսված ծախսերը, ՀՆԱ-ի 2%-ն այլևս բավարար չէ դաշինքի անվտանգությունն ապահովելու համար։

Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում հանդես գալով հրաժեշտի խոսքով:

«Լավ նորությունն այն է, որ մենք կատարել ենք 10 տարի առաջ տված խոստումը (ՀՆԱ-ի 2%-ը ծախսել պաշտպանության վրա - խմբ.):

Բայց վատ նորությունն այն է, որ սա արդեն բավարար չէ մեզ ապահով պահելու համար»,- ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն «խաղաղության գինը վճարելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր